Saturday, July 14, 2012

Էրդողանը` մուսուլմանական երկրների «աստղ»

HayNews.am. 13-7-2012- Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը ժողովրդականություն է վայելում միանգամից մի քանի մուսուլմանական երկրների բնակչության շրջանում, պարզել են ամերիկացիները: Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Էրդողանի` խիստ հակաիսրայելական և իսլամամետ դիրքորոշումը նրան միավորներ է բերում իսլամադավան մի շարք պետություններում: Հետազոտական կենտրոնը հարցումներ է իրականացրել Լիբանանում, Թուրքիայիում, Եգիպտոսում, Հորդանանում, Թունիսում և Պակիստանում` պարզելու այդ երկրների բնակիչների կողմից առավել նախընտրելի պետական գործիչներին և ժողովրդավարության օրինակ ծառայող պետություններին: Այսպես, հարցմանը մասնակցած եգիպտացիների 78, թունիսցիների 74, հորդանանցիների 70 և լիբանանցիների 70 տոկոսը գտնում են, որ տարածաշրջանում ժողովրդավարության ուղղված ամենաշոշափելի քայլերը կատարում է Թուրքիայի կառավարությունը: Միայն Պակիստանում գտնում են, որ այդ կոչումը Սաուդյան Արաբիայի իշխանություններին է պատկանում: Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը վերոհիշյալ 6 երկրներում համարվում է նաև ամենաժողովրդական առաջնորդը` միջինը 65 տոկոս ցուցանիշով: Էրդողանին հետևում է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը` 58 տոկոս, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը` 29 տոկոս և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը` 11 տոկոս:

No comments: