Tuesday, July 17, 2012

«Իրանն անկախությունը պահպանել է իր պոտենցիալն օրեցօր ընդլայնելու շնորհիվ». Խամենեի

1in.am. 17- 7-2012- Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանի հզոր տնտեսությունն Արևմուտքի սպառնալիքներն ու պատժամիջոցները վերածել է Իրանի առաջընթացի խորհրդանիշի. «Բազում տարիների ընթացքում Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն իրենցից ներկայացնում են երկրի տնտեսության զարգացման յուրօրինակ ուղղորդիչ, ինչը հնարավորություն է տալիս դիմակայել Արևմուտքի գործադրած ճնշմանը: Միակողմանի և միջազգային օրենսդրությանը հակասող պատժամիջոցների սահմանումը Արևմուտքի ապօրինի գործիքներն են, որոնց օգնությամբ նա ձգտում է վնաս պատճառել և ճնշում գործադրել Իրանի վրա: Վերջին տարիներին Արևմուտքը Իրանի միջուկային ծրագրի պատրվակով ճգնաժամ է հրահրում Իրանում: Այդ ապօրինության գագաթնակետը դարձավ Իրանի նավթային և բանկային ոլորտների դեմ ուղղված պատժամիջոցների խստացումը: Վերջին տարիներին մեր տնտեսական զարգացմանը խոչընդոտելու նպատակով նրանք գնում են ամեն տիպի գործողության, ակնհայտ և քողարկված հոգեբանական, պրոպագանդիստական ու տնտեսական հարձակումների: Իրանը կարողացել է պահպանել իր անկախությունն ու պետականությունը՝ շնորհիվ նրա, որ օրեցօր ընդլայնում է իր պոտենցիալը»:

No comments: