Wednesday, July 11, 2012

ՀՅԴ ԳՄ-ն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի իշխանություններն ամբողջությամբ ձախողվել են

«Լրագիր» 10-7-2012- ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչԱրմեն Ռուստամյանի կարծիքով, Հայաստանին հարկավոր է ամբողջական իշխանափոխություն: Նրա տեղեկացմամբ, ՀՅԴ ԳՄ-ն եկել է այն եզրակացության, որ Հայաստանի իշխանություններն իրենց վարած արտաքին եւ ներքին քաղաքականության շնորհիվ ամբողջությամբ ձախողվել են՝ բոլոր ոլորտներում արձանագրելով հետընթաց: «Պետք է Հայաստանում համախմբել ընդդիմադիր զանգվածը, շատ կոնկրետ հարցադրումներով մտնել հրապարակ և իշխանափոխության գաղափարը հասցնել յուրաքանչյուր քաղաքացու»,- ասաց Ռուստամյանը: Ավելին, նրա կարծիքով, հարկավոր է նախագահական համակարգից անցնել խորհրդարանականին՝ վերացնելու համար այս գերկենտրոնացված իրավիճակը։

No comments: