Wednesday, July 11, 2012

Թուրք ազգայնական պատգամավորը մեղադրում է Անկարային` Ֆրանսիայի դեմ պատժամիջոցները հանելու համար

Haynews.am. 10-7-2012- Թուրք ազգայնական պատգամավորները մեղադրել են իշխանությանը` Ֆրանսիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները վերացնելու կապակցությամբ: «Ազգայնական շարժում» կուսակցությունից պատգամավոր Օքթայ Վուրալը հայտարարել է,որ Թուրքիան սխալ քայլ է արել` Ֆրանսիայի վրայից հանելով պատժամիջոցները, որոնք կիրառության մեջ էին մտել անցյալ տարվա դեկտեմբերից, երբ ֆրանսիական խորհրդարանի կողմից ընդունվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը: «Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցում չի փոխել իր դիրքորոշումը: Իսկ Թուրքիան այնպես է իրեն պահում, կարծես փոփոխություն կա»,-նշել է թուրք ազգայնականը: «Օլանդը դեռ որևէ լուրջ քայլ կամ հայտարարություն չի արել, իսկ Թուրքիան շտապում է վերացնել Փարիզի դեմ կիրառվող պատժամիջոցները, ինչը շատ սխալ է»,-հավելել է Վուրալը: Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ են տարածվել, որ աշնանը Ֆրանսիայի նախագահը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ է ներկայացնելու խորհրդարան: Թուրքերն ավել վաղ հուսով էին, որ նման օրինագիծ այլևս օրակարգ չի գա:

No comments: