Tuesday, July 17, 2012

Ինչո՞ւ չի փոխվում հայկական սերիալների մակարդակը

7or.am. 17-7-2012- –Երբ իմ ուսանողները վատ դերեր են խաղում այդ վատ սերիալներում, ես չեմ ամաչում, որովհետև նրանք դա անում են գոնե պրոֆեսիոնալ, իրենք դա անում են ստիպված, որովհետև հանապազօրյա հաց է պետք է վաստակել, նրանց խաղով սերիալը չի դառնում այն, ինչ պետք է դառնա,–նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ։ Մազմանյանը նշել է, որ իրենք պայքարում են որակի համար, որպեսզի դիլետանտները դուրս մնան կինոյի դաշտից։ Ինչ վերաբերում է իր ուսանողներին, ապա բանախոսն ասել է, որ սերիալներում խաղալ թույլատրում է միայն 3-րդ կուրսի առաջին կիսամյակից հետո, թեև բացառություններ նույնպես կարող են լինել. օրինակ՝ եթե «Կուստուրիցան գա և ֆիլմ նկարի ու ցանկանա, որ 1-ին կուրսի ուսանողներից մեկը խաղա դրանում»: Ռեկտորը հեռուստատեսությունների տնօրեններին քննադատել է, որ նրանք չեն ցանկանում մի քիչ ավելի վճարել և մասնագետ դերասան բերել, ապա նշել է, որ սերիալների որակը չի փոխվում, քանի որ «բռնում են փողոցից, բերում են, 5000 դրամով խաղում է սերիալում»։ Արմեն Մազմանյանը շեշտել է, որ իրենց ինստիտուտում շատ բան է փոխվել. –«Արա», «աղջի», «իջի վրիցս»՝ նման բաներ չկա, մերկ պորտերով ինստիտում ման գալը արգելված է։ Շատ բան է փոխվել, ես մի քիչ «տերթոդիկյան» մեթոդը սիրող մարդ եմ, բոլոնյան ազատությունը լավ չեմ հասկանում:

No comments: