Monday, July 9, 2012

Կկայանա հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը

News.am. 9-7-2012- Բաթումիում վաղը՝ հուլիսի 10-ին, մեկնարկելու է Եվրոպայի Ժողովրդական կուսակցության կողմից կազմակերպված արեւելյան գործընկեր երկրների գագաթաժողովը, որին մասնակցելու է Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը եւ այլ երկրներ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ, Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Անդրադառնալով արտաքին կապերի ընդլայնմանը՝ նա նշեց, որ դրանով լուծում է էվոլուցիոն փոփոխությունների խնդիր: ՀՀԿ փոխնախագահը նշեց, որ իրենց կուսակցության համար արտաքին կապերի ուղղությունը կարեւոր է: «Արտաքին հարաբերությունների շնորհիվ կուսակցությունները հնարավորություն են ստանում գտնել եւ որոնել գործընկերներ, որոնց միջոցով հնարավոր է բարձրաձայնել եւ լուծել Հայաստանի քաղաքական խնդիրները»,- ասաց նա: Արմեն Աշոտյանը նշեց, որ ՀՀԿ ունի մի շարք կարեւոր ուղղություններ արտաքին կապերի զարգացման գործում: «Մեր կապերը ԵԺԿ-ի հետ զարգանում են բոլոր ուղղություններով: ՀՀԿ երիտասարադական թեեւ դիմել է անդամակցելու համար ԵԺԿ-ին, որը կքննարկվի աշնանը»,-ասաց նա: Մյուս կարեւոր ուղղությունը ԱՊՀ տարածքում մինչկուսակցական հարաբերությունների զարգացումն է, խոսքը մասնավորապես «Եդինայա Ռոսիա» կուսակցության մասին է: Արմեն Աշոտյանը նշեց, որ Երեւանում աշնանը ՀՀԿ-ի եւ «Եդինայա Ռոսիայի» կողմից կկազմակերպվեն քաղաքական քննարկումներ՝ ԱՊՀ-ում մինչկուսակցական հարաբերություններ զարգացնելու համար: Բացի ԱՊՀ տարածքում գաղափարակիր կուսակցությունների հետ համագործակցությունից՝ Արմեն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ տարվում են բանակցություններ, որպեսզի մինչեւ տարեվերջ ՀՀԿ պատվիրակությունը այցելի Չինաստան եւ նոր համագործակցությունների հիմք դրվի: Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահը տեղեկացրեց նաեւ, որ օգոստոսի 24-26 Ստեփանակերտում կկայանա հայկական քաղաքական կուսակցությունների առաջին կլոր սեղանը, որին հրավիրելու են Հայաստանի եւ ԼՂՀ-ի խորհրդարանականա կուսակցությունները՝ համապատախանաբար 6 եւ 3 քաղաքական ուժեր: Քաղաքական ֆորումին կքննարկվեն ինչպես արտաքին, այնպես ներքին քաղաքականության հարցեր:

No comments: