Monday, July 9, 2012

Թուրքիան Քլինթոնի այցի կապակցությամբ սխալ մեկնաբանություններ է արել. քաղաքագետ

HayNews.am. 9-7-2012- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն իր տարածաշրջանային այցով շատ քիչ է անդրադարձել տարածաշրջանային խնդիրների լուծմանը, ավելի շատ նա հաստատաել է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը տարածաշրջանում անփոփոխ է լինելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը: Ըստ նրա` Երևանը ակնարկ կամ հուշում է ստացել, որ ԱՄն-ի համար ցանկալի է, որ Հայ-թուրքական գործընթացը շարունակվի: Բանախոսը նշեց, որ Անկարայում Հիլարի Քլինթոնը չի էլ անդրադարձել որևիցե մի հարցի, որը կապված է հայ-թուրքական հարաբերությունների հետ: Սերգեյ Շաքարյանցը նշեց, որ, ըստ թուրքերի տեսակետի, ԱՄՆ պետքարտուղարի այցի ժամանակ Թուրքիան ստացել է մեծ խթան` նորից թատերաբեմ բերել Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցի էությունը և նշանակությունը: Բանախոսը նշեց, որ Թուրքիան Քլինթոնի այցի կապակցությամբ սխալ մեկնաբանություններ է արել:

No comments: