Panorama.am.9-7-2012- Թուրքական «Զաման» (Zaman) առցանց օրաթերթը, վկայակոչելով ֆրանսիական լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ բերելու գործին: Այդ մասին նա հայտնել է ֆրանսահայ միությունները համակարգող հանձնաժողովի անդամների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հայտնի է դարձել, որ մինչև հուլիս ամսվա վերջ այդ նոր օրինագծի նախապատրաստման նպատակով Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունենալու ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ կայացած Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Լորան Ֆաբիուսն ասել էր, թե Սահմանադրական դատարանի մերժած օրինագիծն անհնար է, որ նորից հայտնվի օրակարգում: Monday, July 9, 2012
Ֆրանսիայի նախագահը ձեռնամուխ է եղել Ցեղասպանության բանաձևի օրակարգայնացմանը
Panorama.am.9-7-2012- Թուրքական «Զաման» (Zaman) առցանց օրաթերթը, վկայակոչելով ֆրանսիական լրատվական գործակալությանը, տեղեկացնում է, որ նախագահ Ֆրանսուա Օլանդը ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ բերելու գործին: Այդ մասին նա հայտնել է ֆրանսահայ միությունները համակարգող հանձնաժողովի անդամների հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Հայտնի է դարձել, որ մինչև հուլիս ամսվա վերջ այդ նոր օրինագծի նախապատրաստման նպատակով Ֆրանսիայի նախագահը հանդիպում է ունենալու ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրեր առաջ կայացած Ֆրանսիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ Լորան Ֆաբիուսն ասել էր, թե Սահմանադրական դատարանի մերժած օրինագիծն անհնար է, որ նորից հայտնվի օրակարգում:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment