Monday, July 9, 2012

Հայտնի է դարձել Թուրքիայից Իրան ոսկու մեծածավալ արտահանման պատճառը

1in.am. 9-7-2012- Թուրքական Vatan թերթի փոխանցմամբ՝ այս տարվա մարտից սկսած՝ Թուրքիան սկսել է ներկրվող իրանական գազի ու նավթի դիմաց վճարել ոսկով: Այս մասին հայտնել է թերթի պաշտոնական աղբյուրը: Վերջինիս հաղորդմամբ՝ հենց այդ պատճառով է, որ 2012 թվականի մարտից սկսած՝ կտրուկ աճել է Թուրքիայից ոսկու արտահանումը դեպի Իրան: Մարտ-մայիս ամիսներին Իրանը Թուրքիայից ներկրել է 60 տոննա ոսկի: Թուրքիան և Իրանը էներգակիրների վճարման այս եղանակին անցում են կատարել այն բանից հետո, ինչ SWIFT ընկերությունը, որը զբաղված է Իրանի համար դրամական փոխանցումներով, մարտին դադարեցրել էր Իրանի հետ համագործակցությունը: Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի տվյալներով՝ ապրիլին Իրան ներկրված թուրքական ոսկին (26 տոննա՝ 1.2 միլիարդ դոլար արժողությամբ) 4 անգամ ավելի շատ է եղել, քան՝ 2011 թվականի ապրիլին:

No comments: