նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են Նախագահի լրատվական ծառայությունից: Ըստ աղբյուրի` նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երևան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ և բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում: Հանրապետության նախագահը և ԻԻՀ ՆԳ նախարարը երկուստեք կարևորել են Հայաստանի մարզերի և Իրանի նահանգների միջև փոխգործակցության ընդլայնումը, ինչը կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության և դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները: Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարևորել են նաև իրանահայ համայնքի դերը: Երկու երկրների միջև համագործակցության խորացման և առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաև նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության և այլ ոլորտներում կապերի սերտացումը:
Tuesday, July 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment