Saturday, July 14, 2012

Ադրբեջանը իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս «հեռու մնալ» Իրանից

Ինչպես հայտնում են ադրբեջանական կայքերը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի հատուկ ներկայացուցիչ Էլման Աբդուլաևը,
խոսելով Իրանում երկու ադրբեջանցի բանաստեղծների ձերբակալության մասին, նշել է. «Մենք նախազգուշացնում ենք Ադրբեջանի քաղաքացիներին Իրան այցելելու անապահովության մասին և կոչ ենք անում չայցելել Իրան»: Աբդուլաևը պնդում է, որ Իրանում Ադրբեջանի քաղաքացիներին անգամ թույլ չեն տալիս հանդիպել Իրանում Ադրբեջանի հյուպատոսի հետ: Նշենք, որ վերջին ամիսների ընթացքում Բաքվի և Թեհրանի հարաբերությունները սրվել են: Ադրբեջանը Իրանին մեղադրում է երկու ադրբեջանցի բանաստեղծներին ձերբակալելու մեջ: Մինչդեռ Իրանը նշում է, որ ձերբակալվածները փորձել են քրեական հանցագործություն իրականացնել Իրանում:

No comments: