Thursday, July 12, 2012

Սիրիայի ընդդիմադիր քրդական կազմակերպությունները միավորվել են միասնական Գերագույն քրդական խորհրդի կազմում

PanARMENIAN.Net - 12 հուլիսի 2012 - Սիրիայի քրդերի երկու հիմնական կազմակերպությունները, որոնք դեմ են երկրի նախագահ Բաշար Ասադին, չորեքշաբթի հայտարարեցին միասնական դաշինքում միավորվելու մասին, հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը: Ազգային քրդական խորհուրդն ու Արևմտայն Քրդստանի ժողովրդական խորհուրդն այսուհետ կազմում են միասնական Բարձրագույն քրդական խորհուրդ: Միավորման մասին որոշումը կայացվել է բանակցությունների արդյունքում, որոնց, մասնավորապես, մասնակցել է իրաքցի քրդերի առաջնորդ Մասուդ Բարզանին: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, քրդերը կազմում են երկրի բնակչության 9 տոկոսը: Նրանք արդեն մի քանի տասնամյակ է ինչ մեղադրում են իշխանություններին խտրականության մեջ:

No comments: