Thursday, July 12, 2012

Թուրքիայի վարչապետը կայցելի Ռուսաստան

Կրեմլի մամլո ծառայությունից հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով հուլիսի 18-ին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կժամանի Մոսկվա։ «Բանակցությունների ընթացքում նախատեսված են երկկողմ հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկում։ Մասնավորապես, առանցքային թեմաներից մեկը լինելու է էներգետիկ ոլորտում համագործակցության հարցը»,–հայտնում են Կրեմլի լրատվական ծառայությունից։ «Ինտերֆաքս»–ի հաղորդմամբ՝ Պուտին–Էրդողան հանդիպման ընթացքում քննարկվելու են նաև աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր։

No comments: