Wednesday, July 11, 2012

Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել Հայաստանի բեռները. թուրք պաշտոնյա

News.am. 11-7-2012- Թուրքիայի Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշը հայտարարել է, թե Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել Հայաստանից ուղարկվող եւ Հայաստան առաքվող բեռնափոխադրումները: Թուրքական Gunebakis կայքի փոխանցմամբ՝ Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշը հայտարարել է, թե թուրքական կառավարության համաձայնության դեպքում Տրապիզոնի նավահանգստով շատ հանգիստ կարելի է իրականացնել Հայաստանի բեռնափոխադրումները: Մուզաֆեր Էրմիշի խոսքով՝ Տրապիզոնի նավահանգիստը հայկական բեռների համար օգտագործելուց կշահի թե Թուրքիան, թե Հայաստանը: «Հայաստանն այս պահին 7,5 մլրդ դոլարի արտահանում եւ ներմուծում է իրականացնում Վրաստանի Փոթիի նավահանգստի միջոցով: Դեպի Փոթի երկաթգիծ կա, սակայն այն մեծ ընդմիջումներով է գործում: Երեւանից Տրապիզոն օրվա ցանկացած ժամի կարելի է հանգիստ հասնել: Տրապիզոնից մինչեւ Ալիջանի սահման (Մարգարայի անցակետ-խմբ) 400 կմ է, իսկ այնտեղից Երեւան ընդամենը 30 կմ է: Մեր նավահանգիստը պատրաստ է նման ծավալի բեռնափոխադրումներ իրականացնել»,-նշել է Տրապիզոնի նավահանգստի տնօրենը՝ շեշտելով, որ ներկա պահին նավահանգիստն աշխատում է իր հնարավորությունների 25 տոկոսի չափով:

No comments: