
News.am. 11-7-2012- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն Իրան կայցելի օգոստոսի վերջին: Ինչպես հաղորդում է իրանական FARS գործակալությունը, Սերժ Սարգսյանը հրավեր է ստացել մասնակցելու «Չմիացածների շարժման» անդամ-երկրների ղեկավարների գագաթաժողովին, որը տեղի կունենա Թեհրանում:
Իրանի մայրաքաղաքում Հայաստանի նախագահը մի շարք հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ կքննարկի երկկողմ հարաբերությունները, այդ թվում տարածաշրջանային հարցեր: Իրանի ՆԳ նախարար Մոստաֆա Մոհամադ-Նաջարը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հուլիսի 9-ին եւ մի շարք հանդիպումներ ունեցել, այդ թվում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանի հետ:
No comments:
Post a Comment