վերացնել մուտքի արտոնագրի պահանջը` այդ կերպ հեշտացնելով երկու պետությունների քաղաքացիների այցելությունները հարևան երկրներ: «Առաջին լրատվական»-ի այն դիտարկմանը, թե մուտքի արտոնագրի պահանջի վերացումը չի՞ սրի արդյոք իրանա-ադրբեջանական հարաբերությունները՝ կապված Իրանի Ատրպատական նահանգի հետ, ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը պատասխանեց․«Չեմ կարծում, թե շատ լուրջ սրություն հաղորդի իրավիճակին։ Պարզ է, որ Ադրբեջանը կդժգոհի, քանի որ հերթական անգամ իրենք կասեն, որ Իրանն աջակցում է «օկուպանտ» Հայաստանին, որ Հայաստանն «օկուպացրել» է իսլամական Ադրբեջանի հողերը, և նման կոնտեքստում հայտարարություններ կանեն, առանց այն էլ նրանց հարաբերությունները բավական սուր վիճակում են»: Այնուհետև ադրբեջանագետը հավելեց. «Իրանի Ատրպատական նահանգի հետ կապված` բավական երկար ժամանակ է Ադրբեջանն աշխատում է այդ նահանգի բնակչության շրջանում, ադրբեջաներենով տարբեր հաղորդումներ է սփռում ալեհավաքների միջոցով, ու բնականաբար դա իր ազդեցությունը չի կարող չունենալ։ Բացի Ադրբեջանից, նաև շատ արևմտյան հատուկ ծառայություններ նույնպես ներգրավված են այդ պրոցեսների մեջ, քանի որ դա ի վերջո Իրանին ներսից թուլացնելու հիմնական առանցքներից, ցավոտ խնդիրներից մեկն է։ Սա նաև չի կարող չանհանգստացնել Հայաստանին, քանի որ Ատրպատական նահանգը անմիջականորեն հարևան է մեզ, և ցանկացած իրավիճակ անմիջականորեն անդրադառնալու է մեզ վրա»։ Հիշեցնենք, որ այսօր երկօրյա այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությունը:
Tuesday, July 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment