Wednesday, July 11, 2012

Խելամիտ կլինի հանել թեկնածությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի նախորդ ընտրության շեմին նախագահի թեկնածու
Բակո Սահակյանը հրապարակավ հարց էր տվել՝ «Ինչու է տարածքների հարցը բարձրացվում հենց այժմ»: Անցել է ժամանակ, այսպես թե այնպես, փոխվել են արտաքին ու ներքին պայմանները, առաջացել ու ասպարեզից հեռացել են զանազան գաղափարներ, եկել է նախագահի նոր ընտրության ժամանակը: Սակայն, տարածքների հարցը նախկինի պես քննարկվում է, եւ ԼՂՀ նախագահի բոլոր թեկնածուները, ներառյալ գործող նախագահը, ձգտում են քիչ թե շատ հստակ խոսել տարածքների հարցի վերաբերյալ: Ներկայում, կարելի է նույն կերպ հարցնել Բակո Սահակյանին՝ «ինչո՞ւ եք հենց այժմ խոսում տարածքների հարցի մասին»: Կան այնպիսի բաներ, որոնց մասին պետք է խոսել ոչ միայն նախագահական արշավի ժամանակ, ընդ որում՝ խոսել հաշվետու եւ համոզիչ: Դա ցեղասպանության հարցը չէ ԱՄՆ-ում, որտեղ նախագահը կարող է «մոռանալ» խոստումը: Օբամային կարելի է մեղադրել կեղծիքի ու երեսպաշտության համար, իսկ ԼՂՀ նախագահին, հիշողությունը կորցնելու դեպքում, երեւում է սպասվում է այլ բան: Եթե ԼՂՀ նախագահի ներկայիս թեկնածուներից որեւէ մեկը վստահ չէ տարածքների հարցում, խելամիտ կլիներ հանել սեփական թեկնածությունը: Լավ կլիներ դա ճիշտ ընկալվեր զինակիցների ու ֆունկցիոներների կողմից, որոնք հետեւում են նախագահի թեկնածուներին: Իգոր Մուրադյան

No comments: