Monday, July 16, 2012

Ռիչարդ Մորնինգսթարն Ադրբեջան կժամանի օգոստոսին

1in.am. 16-7-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնիգսթարն Ադրբեջան կժամանի օգոստոսին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ադամ Սթերլինգը: Վերջինիս խոսքերով՝ Մորնինգսթարն ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին երդում է տալու հուլիսի 20-ին, որից հետո կարող է ձեռնամուխ լինել իր պարտականությունների կատարմանը: Մորնինգսթարն այդ պաշտոնում փոխարինելու է Մեթյու Բրայզային, որի թեկնածությունն այդպես էլ չհաստատվեց Սենատի կողմից: ԱՄՆ Սենատը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր հունիսի 29-ին: Դրանից 10 օր առաջ էլ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր ԱՄՆ Սենատի արտաքին կապերի հանձնաժողովը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունն առաջադրել է այս տարվա ապրիլի վերջին: 1999-2001 թվականներին Մորնինգսթարը եղել է ԵՄ-ում ԱՄՆ դեսպան, իսկ 2009 թվականի ապրիլի 20-ին նշանակվել է Եվրասիայի էներգետիկ հարցերով ԱՄՆ պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ:

No comments: