Tuesday, July 10, 2012

Աբդուլլահ Գյուլն արտահայտվել է Ֆրանսուա Օլանդի հայտարարությունների վերաբերյալ

News.am. 10-7-2012- Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնաբանել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հայտարարությունը, թե Փարիզը հետեւողականություն է դրսեւորել ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հարցում: Գյուլը հայտարարել է, թե «Թուրքիան չի գործելու դրսից ստացվող շշուկների հիման վրա»: «Մենք կտեսնենք եւ կիմանանք, թե ինչ իրական հետեւանքների դա կհանգեցնի»,- ասել է նա: Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Օլանդի նախագահ դառնալուց հետո նրա հետ իր հանդիպումը «բավական լայն եւ համընդգրկուն է եղել»: «Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել անցյալում թողնել թյուրըմբռնումները, նոր էջ բացել Ֆրանսիայի եւ Թուրքիայի հարաբերություններում»,- ասելէ Գյուլն ու հավելել, թե Օլանդի հետ անցած ամիս էլ հանդիպել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

No comments: