Tuesday, July 10, 2012

Վ. Գուլուզադե. Ռուսական կայսրությունը պետք է փլուզվի

Panorama.am. 9-7-2012- ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերիի այցը տարածաշրջան ցույց
է տալիս, որ Արևմուտքը հետաքրքրված է տարածաշրջանով: Աս մասին, «ՍալամՆյուզ»-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Վաֆա Գուլուզադեն: Նրա խոսքերով, եթե Արևմուտքը նման հետաքրքրություն չցուցաբերի, ապա դաշտը կմնա Ռուսաստանին: «Ինչ վերաբերվում է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, ապա ես առիթ ունեցել եմ ասելու ու ևս մեկ անգամ կկրկնեմ. Ռուսական կայսրությունը պետք է փլուզվի: Նավթի գներն ընկնում են: Խորհրդային միության անկումից հետո ՌԴ-ում ոչ մի ռեֆորմ չի իրականացվել, և նրանք ամբողջովին կախված են նավթատարներից: Այդ տեսանկյունից, ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի այցը կարևոր է: Սակայն պետք չէ միամիտ լինել կարծելու, որ ԵԱՀԿ-ն միանգամից կլուծի ԼՂ հարցը»,- ասել է նա:

No comments: