Thursday, July 12, 2012

Արևմուտքը Իրանին «պատվաստել է» պատժամիջոցների դեմ. Խամենեի

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին, անդրադառնալով, այս ամիս Իրանի դեմ սահմանված ավելի
կոշտ պատժամիջոցներին, ասել է, որ այժմ երկիրը 100 անգամ ավելի ուժեղ է, քան նախկինում՝ «նախորդ 30 տարվա համեմատ», հայտնում է Reuters-ը: «Այս օրերին Արևմուտքը սենսացիաներ է սարքում պատժամիջոցներից, սակայն չի հասկանում, որ հենց ինքն է Իրանին պատվաստել իր իսկ պատժամիջոցների դեմ, որ սահմանում է վերջին 30 տարիներին»,- ասել է Խամենեին: Հուլիսի 24-ին նախատեսվում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ նոր հանդիպում, որի ժամանակ կրկին փորձ կարվի դիվանագիտական ելք գտնել արդեն մեկ տասնամյակ ձգվող փակուղուց:

No comments: