Thursday, July 12, 2012

Աբդուլլահ Գյուլը վավերացրել է TANAP գազատարի նախագծի իրագործման համաձայնագիրը

1in.am. 12-7-2012- Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը վավերացրել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) նախագծի իրագործման վերաբերյալ համաձայնագիրը: Թուրքիան ու Ադրբեջանն այդ միջկառավարական համաձայնագիրը ստորագրել են հունիսի 26-ին: Նախորդ տարվա դեկտեմբերին երկու երկրները ստորագրեցին կոնսորցիումի ստեղծման փոխըմբռնման հուշագիր, որով ենթադրվում էր Թուրքիայի տարածքում կառուցել գազատար՝ ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա հասցնելու համար: Խողովակաշարի սկզբնական թողունակությունը կազմելու է տարեկան 16 միլիարդ խորանարդ մետր, որից 6 միլիարդ խորանարդ մետրը նախատեսված է Թուրքիայի, իսկ 10 միլիարդ խորանարդ մետրը՝ Եվրոպայի համար:

No comments: