Thursday, July 12, 2012

Ամերիկացի թուրքամետ կոնգրեսականի գրասենյակը նրա պրոֆիլից ժամանակավորապես ջնջել է Հայոց ցեղասպանության մասին հատվածը

News.am. 12-7-2012- Կոնգրեսական Ջին Շմիդտի գրասենյակը Վիկիպեդիայի կայքում որոշակի
սրբագրումներ է կատարել, հաղորդում է «Cincinnati.Com»-ը: Ինչպիսի փոփոխություն է կատարել Շմիդտի գրասենյակը. «Նա ջնջել է «Հայոց ցեղասպանության ժխտման հարց» անվանում բաժինը», գրում է կայքը: Շմիդտն արդեն վաղուց է կանգնած թուրք-ամերիկյան խմբի կողքին եւ դեմ է հանդես գալիս ցեղասպանության ճանաչման օրինագծին: Նրա դիրքորոշումը դաժան քննադատության է ենթարկվել նրա քաղաքական ընդդիմախոս ամերիկահայ Դավիթ Կրիկորյանի կողմից, որը նրան մեղադրել էր թուրքական «արյունոտ փողերը» վերցնելու մեջ: Կրիկորյանը բողոք է ներկայացրել, եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի էթիկայի հարցերով կոմիտեն ի վերջո եկել էր այն եզրահանգման, որ Շմիդտը չիմանալով` ընդունել էր Ամերիկայի թուրքական կոալիցիայի անտեղի նվերը: Պարզ չէ, թե երբ է Շմիդտի գրասենյակը ջնջել այդ բաժինը, սակայն այն արդեն վերականգնված է:

No comments: