News.am. 13-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը կացնային դիվանագիտության շարունակությունն է, որը Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է հունգարական իշխանությունենրի հետ հանցագործ գործարքի պահից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե «բանակցային գործընթացը փակուղի է մտել»: «Այդ հայտարարությամբ Ադրբեջանը ձգտում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դրա հետ մեկտեղ ձգտում է մեղքը բարդել ուրիշների` հայկական կողմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»,-նշեց Դ. Բաբայանը: Նրա խոսքով` եւս մեկ քայլ է դարձել արդբեջանական ԶԼՄ-ներում այն տեղեկատվության տարածումը, թե իբր ղարաբաղյան ՀԿ-ները «կոնտակտներ են փնտրում եւ ադրբեջանական կողմին խնդրում են որոշ նախագծեր ֆինանսավորել»: «Իհարկե, ղարաբաղյան կազմակերպություններն անմիջապես արձագանքնեցին այդ ապատեղեկատվությանը: Սակայն այդ քայլով Ադրբեջանը ոչնչացնում է կողմերի միջեւ հանրային շփումների համար վերջին հարթակները: Նման գործողությունները պետք է լուրջ մտավախություն առաջացնեն առաջին հերթին միջազգային հանրության շրջանում, եւ անհապաղ քայլեր են պահաջվում սթափեցնելու համար այն պետությանը, որն ագրեսիայի ճանպարհին է, հակառակ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նշեց Դավիթ Բաբյանը` ավելացնելով, որ նման վարքագծի խորացումը Ադրբեջանին կարող է հերթական աղետին տանել: «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ խաղաղության կողմնակից է եղել: Սակայն դրա հետ մեկտեղ բացմիցս է հայտարարել, որ ի վիճակի է պաշտպանել սեփական անկախությունն ու անվտանգությունը, եւ մտադիր չէ սադրանքի տրվել»,-եզրափակեց Բաբայանը:Thursday, September 13, 2012
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար. Լեռնային Ղարաբաղն ի վիճակի է պաշտպանել սեփական անկախությունն ու անվտանգությունը
News.am. 13-9-2012- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունը կացնային դիվանագիտության շարունակությունն է, որը Ադրբեջանի ղեկավարությունը որդեգրել է հունգարական իշխանությունենրի հետ հանցագործ գործարքի պահից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը` մեկնաբանելով Իլհամ Ալիեւի այն հայտարարությունը, թե «բանակցային գործընթացը փակուղի է մտել»: «Այդ հայտարարությամբ Ադրբեջանը ձգտում է տապալել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը, փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում դրա հետ մեկտեղ ձգտում է մեղքը բարդել ուրիշների` հայկական կողմի, ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա»,-նշեց Դ. Բաբայանը: Նրա խոսքով` եւս մեկ քայլ է դարձել արդբեջանական ԶԼՄ-ներում այն տեղեկատվության տարածումը, թե իբր ղարաբաղյան ՀԿ-ները «կոնտակտներ են փնտրում եւ ադրբեջանական կողմին խնդրում են որոշ նախագծեր ֆինանսավորել»: «Իհարկե, ղարաբաղյան կազմակերպություններն անմիջապես արձագանքնեցին այդ ապատեղեկատվությանը: Սակայն այդ քայլով Ադրբեջանը ոչնչացնում է կողմերի միջեւ հանրային շփումների համար վերջին հարթակները: Նման գործողությունները պետք է լուրջ մտավախություն առաջացնեն առաջին հերթին միջազգային հանրության շրջանում, եւ անհապաղ քայլեր են պահաջվում սթափեցնելու համար այն պետությանը, որն ագրեսիայի ճանպարհին է, հակառակ դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- նշեց Դավիթ Բաբյանը` ավելացնելով, որ նման վարքագծի խորացումը Ադրբեջանին կարող է հերթական աղետին տանել: «Լեռնային Ղարաբաղը միշտ էլ խաղաղության կողմնակից է եղել: Սակայն դրա հետ մեկտեղ բացմիցս է հայտարարել, որ ի վիճակի է պաշտպանել սեփական անկախությունն ու անվտանգությունը, եւ մտադիր չէ սադրանքի տրվել»,-եզրափակեց Բաբայանը:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment