1in.am. 16-9-2012- Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բավական «անկեղծ» մի հարցազրույց է հրապարակել, որում, սակայն, դեսպանը ոչ թե անկեղծանում է Հայաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի հանդեպ ռուսական քաղաքականության լիակատար տապալման առումով, այլ Հայաստանին պարզապես անկեղծորեն սաստում է, որ եթե Հայաստանը հանկարծ փորձ անի որևէ ինքնուրույն և իր պետական ու հասարակական շահից բխող քայլ թույլ տալ, որին դեմ կլինի Ռուսաստանը, ապա դա շատ ծանր ավարտ կունենա Հայաստանի համար: Ռուսաստանի դեսպանը բացեիբաց հայտարարում է, որ առանց ռուսների, հայերը ոչինչ են: Այս հայտարարության ցինիզմը անցնում է գրեթե բոլոր սահմանները, թեև մյուս կողմից էլ, Հայաստանն ինքն է իր իշխանությունների, մեղմ ասած, ապաշնորհ քաղաքականության ու նաև սեփական ժողովրդի հանդեպ մեկուկես տասնամյակից ավելի ձգվող ոչ պակաս ցինիզմի արդյունքում Ռուսաստանին տվել այդ «իրավունքը»: Միևնույն ժամանակ, սակայն, եթե փորձենք ջանքերի մեծ լարումով լուրջ դիտարկման ենթարկել Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը այն մասին, որ Ռուսաստանն է Հայաստանի տնտեսության առանցքը և շարժիչը պահողը, ապա պետք է չհամաձայնենք հարգարժան պարոն Կովալենկոյի հետ: Բանն այն է, որ Ռուսաստանն ընդհանրապես ոչ թե նպաստում, այլ կասեցնում է Հայաստանի զարգացումը: Ռուսական ներդրումները Հայաստանում աչքի են ընկնում նրանով, որ, այսպես ասած, նաղդ փող են տանում Հայաստանից՝ փոխարենը չբերելով որևէ նոր տեխնոլոգիա, որևէ նոր մշակույթ: Դա է Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայացվածությունը, որը բացարձակապես չի բխում Հայաստանի հեռանկարային, ռազմավարական շահերից ու կարիքներից: Այսինքն՝ ռուսական ներդրումները Հայաստանում ընդամենը ֆիսկալ բնույթի են, չեն բերում տնտեսության որակական փոփոխության: Մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներկայացվածությունը մեծ կշիռը պահպանում է այն պատճառով, որ Հայաստանի իշխանության տնտեսական քաղաքականությունը վերջին տասնամյակի ընթացքում եղել է ընդգծված կլանային, օլիգոպոլ, մոնոպոլ, երկրում խեղաթյուրվել է մրցակցության գաղափարը, ինչն արգելակել է զարգացումը և մեծացրել, այսպես ասած, հետադիմական ներդրումների կշիռը Հայաստանի տնտեսության մեջ: Այդ տեսանկյունից, Ռուսաստանի այդքան ծանրակշիռ ներկայացվածությունն իրականում առաջատարություն է հետադիմական ներդրումների առումով: Եվ եթե դեսպանն այդքան անկեղծանում է, ապա թերևս հարկավոր էր անկեղծանալ մինչև վերջ, որ գոնե այդ հարցազրույցի մեջ անկեղծությունն ամբողջական արժեք ներկայացներ: Monday, September 17, 2012
Հայաստանում ՌԴ դեսպանն ասում է՝ առանց ռուսների, հայերը ոչինչ են...
1in.am. 16-9-2012- Հայաստանում Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն բավական «անկեղծ» մի հարցազրույց է հրապարակել, որում, սակայն, դեսպանը ոչ թե անկեղծանում է Հայաստանի և ընդհանրապես Հարավային Կովկասի հանդեպ ռուսական քաղաքականության լիակատար տապալման առումով, այլ Հայաստանին պարզապես անկեղծորեն սաստում է, որ եթե Հայաստանը հանկարծ փորձ անի որևէ ինքնուրույն և իր պետական ու հասարակական շահից բխող քայլ թույլ տալ, որին դեմ կլինի Ռուսաստանը, ապա դա շատ ծանր ավարտ կունենա Հայաստանի համար: Ռուսաստանի դեսպանը բացեիբաց հայտարարում է, որ առանց ռուսների, հայերը ոչինչ են: Այս հայտարարության ցինիզմը անցնում է գրեթե բոլոր սահմանները, թեև մյուս կողմից էլ, Հայաստանն ինքն է իր իշխանությունների, մեղմ ասած, ապաշնորհ քաղաքականության ու նաև սեփական ժողովրդի հանդեպ մեկուկես տասնամյակից ավելի ձգվող ոչ պակաս ցինիզմի արդյունքում Ռուսաստանին տվել այդ «իրավունքը»: Միևնույն ժամանակ, սակայն, եթե փորձենք ջանքերի մեծ լարումով լուրջ դիտարկման ենթարկել Ռուսաստանի դեսպանի հարցազրույցը այն մասին, որ Ռուսաստանն է Հայաստանի տնտեսության առանցքը և շարժիչը պահողը, ապա պետք է չհամաձայնենք հարգարժան պարոն Կովալենկոյի հետ: Բանն այն է, որ Ռուսաստանն ընդհանրապես ոչ թե նպաստում, այլ կասեցնում է Հայաստանի զարգացումը: Ռուսական ներդրումները Հայաստանում աչքի են ընկնում նրանով, որ, այսպես ասած, նաղդ փող են տանում Հայաստանից՝ փոխարենը չբերելով որևէ նոր տեխնոլոգիա, որևէ նոր մշակույթ: Դա է Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներկայացվածությունը, որը բացարձակապես չի բխում Հայաստանի հեռանկարային, ռազմավարական շահերից ու կարիքներից: Այսինքն՝ ռուսական ներդրումները Հայաստանում ընդամենը ֆիսկալ բնույթի են, չեն բերում տնտեսության որակական փոփոխության: Մյուս կողմից՝ Հայաստանի տնտեսության մեջ ռուսական ներկայացվածությունը մեծ կշիռը պահպանում է այն պատճառով, որ Հայաստանի իշխանության տնտեսական քաղաքականությունը վերջին տասնամյակի ընթացքում եղել է ընդգծված կլանային, օլիգոպոլ, մոնոպոլ, երկրում խեղաթյուրվել է մրցակցության գաղափարը, ինչն արգելակել է զարգացումը և մեծացրել, այսպես ասած, հետադիմական ներդրումների կշիռը Հայաստանի տնտեսության մեջ: Այդ տեսանկյունից, Ռուսաստանի այդքան ծանրակշիռ ներկայացվածությունն իրականում առաջատարություն է հետադիմական ներդրումների առումով: Եվ եթե դեսպանն այդքան անկեղծանում է, ապա թերևս հարկավոր էր անկեղծանալ մինչև վերջ, որ գոնե այդ հարցազրույցի մեջ անկեղծությունն ամբողջական արժեք ներկայացներ:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment