«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 15 սեպտեմբերի 2012թ.
Հալեբում սպանվել են Սիրիայի այսպես կոչված ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղար Ամմար Ալ-Վավին և մի քանի թուրք սպաներ: «Դամպրես» լրատվական կայքի լավատեղյակ աղբյուրները հավաստիացնում են, որ «Ամմար Ալ-Վավին սպանվել է Սիրիայի բանակի միջոցով, Հալեբը զինյալ ապստամբներից մաքրագործելու ընթացքում»: Ամմար Ալ-Վավին, բաժանվելով պետական բանակից միացել էր ապստամբներին ստանձնելով Ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղարի պարտականությունները: Նույն աղբյուրի համաձայն թուրք սպաները սպանվել են Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասում: Հալեբի «Ալ-Մեյդան» քաղաքամասը ապստամբների հիմնական կենտրոններից մեկն է համարվում:

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment