HayNews.am. 11-9-2012- Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում տասնամյակներ անց կրկին դաշնամուրի ձայն է հնչել: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` 92 տարի անց հայկական եկեղեցում դաշնամուրի ձայն է հնչել: Սուրբ Կիրակոսում համերգ է ունեցել կանադահայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը: Րաֆֆի Պետրոսյանին հայկական եկեղեցում ունկնդրելու են եկել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ալթան Թանը: «Որքան ես իրավունքներ ունեմ Դիարբեքիրում, այնքան էլ իրավունքներ ունեն իմ եզդի, հայ կամ ասորի եղբայրները»,-համերգից առաջ հայտարարել է Դիարբեքիրի քաղաքապետը: Համերգից հետո պատարագ է մատուցվել: Նշենք, որ հայկական եկեղեցում վերջին շրջանում զգալի վերականգնողական աշխատանքներ են արվել: Նույնությամբ պատրաստվել է նաև Սուրբ Կիրակոսի խաչը, որը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության տարիներին:Wednesday, September 12, 2012
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում հայ դաշնակահարը համերգ է տվել
HayNews.am. 11-9-2012- Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում տասնամյակներ անց կրկին դաշնամուրի ձայն է հնչել: Թուրքական «Անադոլու» գործակալության փոխանցմամբ` 92 տարի անց հայկական եկեղեցում դաշնամուրի ձայն է հնչել: Սուրբ Կիրակոսում համերգ է ունեցել կանադահայ դաշնակահար Րաֆֆի Պետրոսյանը: Րաֆֆի Պետրոսյանին հայկական եկեղեցում ունկնդրելու են եկել Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրն ու քրդական խորհրդարանական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունից պատգամավոր Ալթան Թանը: «Որքան ես իրավունքներ ունեմ Դիարբեքիրում, այնքան էլ իրավունքներ ունեն իմ եզդի, հայ կամ ասորի եղբայրները»,-համերգից առաջ հայտարարել է Դիարբեքիրի քաղաքապետը: Համերգից հետո պատարագ է մատուցվել: Նշենք, որ հայկական եկեղեցում վերջին շրջանում զգալի վերականգնողական աշխատանքներ են արվել: Նույնությամբ պատրաստվել է նաև Սուրբ Կիրակոսի խաչը, որը ոչնչացվել էր Հայոց ցեղասպանության տարիներին:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment