News.am. 12-92012- Թուրքիան ձգտում է ամրացնել դիրքերը Նախիջեւանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսոով` հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Իրանի` Ադրբեջանի համար Նախիջեւանի ճանապարհն արգելափակելու սպառնալիքը: Նման սպառնալիք էր հնչել Գաբալայում սեպտեմբերի 11-ին կայացած Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության նիստի նախօրեին: Ի պատասխան Բաքվի եւ Անկարայի կողմից արտոնագրային ռեժիմի չեղյալ հայտարարման մտադրության` Իրանը նույնը պահանջել է նաեւ իր համար` հակառակ դեպքում սպառնալով փակել Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի իր մասը: Դրանից հետո Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնել էին օրակարգից հանել այդ հարցը: «Նախիջեւանը գտնվում է Իրանի հետ անմիջական հետաքրքրությունների ոլորտում, այդ իսկ պատճառով նրա բնակիչների համար արտոնագրային ռեժիմը չի գործում, այդ թվում, երբ նրանք տեղաշարժվում են հենց Ադրբեջանում: Այդ տեսակետից Թուրքիայի հետ արտոնագրային ռեժիմի չեղյալ համարումը կարող էր Նախիջեւանում ավելացնել թուրքական ազդեցության աճը, ինչը Իրանը չի ցանկանում»,-պարզաբանեց Ոսկանյանը: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ իրանախոս թալիշների տարածաշրջանում` Լենքորանում գործում է Թուրքիայի պատվո հյուպատոսություն: «Ավելի պարզ է դառնում, որ Թուրքիան ու Իրանը սիրիական հարցում դաշնակիցներ չեն լինի: Եւ հիմա Թուքրիան փորձում է ուժեղացնել ազդեցությունը երեք տարածաշրջաններում, որոնցով հետաքրքրված է Իրանը: Դրանով էլ բացատրվում են Բաքվի եւ Անկարայի գործողությունները եւ Թեհրանի դժգոհությունը»,-հայտարարեց փորձագետը:Wednesday, September 12, 2012
Իրանագետ. Թուրքիան ձգտում է ամրանալ Նախիջեւանում
News.am. 12-92012- Թուրքիան ձգտում է ամրացնել դիրքերը Նախիջեւանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նրա խոսոով` հենց այդ համատեքստում պետք է դիտարկել Իրանի` Ադրբեջանի համար Նախիջեւանի ճանապարհն արգելափակելու սպառնալիքը: Նման սպառնալիք էր հնչել Գաբալայում սեպտեմբերի 11-ին կայացած Թուրքիա-Ադրբեջան ռազմավարական գործընկերության նիստի նախօրեին: Ի պատասխան Բաքվի եւ Անկարայի կողմից արտոնագրային ռեժիմի չեղյալ հայտարարման մտադրության` Իրանը նույնը պահանջել է նաեւ իր համար` հակառակ դեպքում սպառնալով փակել Ադրբեջանից դեպի Նախիջեւան ճանապարհի իր մասը: Դրանից հետո Թուրքիան ու Ադրբեջանը համաձայնել էին օրակարգից հանել այդ հարցը: «Նախիջեւանը գտնվում է Իրանի հետ անմիջական հետաքրքրությունների ոլորտում, այդ իսկ պատճառով նրա բնակիչների համար արտոնագրային ռեժիմը չի գործում, այդ թվում, երբ նրանք տեղաշարժվում են հենց Ադրբեջանում: Այդ տեսակետից Թուրքիայի հետ արտոնագրային ռեժիմի չեղյալ համարումը կարող էր Նախիջեւանում ավելացնել թուրքական ազդեցության աճը, ինչը Իրանը չի ցանկանում»,-պարզաբանեց Ոսկանյանը: Այս կապակցությամբ նա հիշեցրեց, որ իրանախոս թալիշների տարածաշրջանում` Լենքորանում գործում է Թուրքիայի պատվո հյուպատոսություն: «Ավելի պարզ է դառնում, որ Թուրքիան ու Իրանը սիրիական հարցում դաշնակիցներ չեն լինի: Եւ հիմա Թուքրիան փորձում է ուժեղացնել ազդեցությունը երեք տարածաշրջաններում, որոնցով հետաքրքրված է Իրանը: Դրանով էլ բացատրվում են Բաքվի եւ Անկարայի գործողությունները եւ Թեհրանի դժգոհությունը»,-հայտարարեց փորձագետը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment