Zham.am. 8-9-2012- Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում 1958 թ.՝ լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսի պատվիրակները նշել են, որ այս օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է ողջ աշխարհում ցուցաբերեն համախմբվածություն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում: Օրը հենց այնպես չի ընտրվել։ Հենց այս օրը 1943 թվականին ֆաշիստների կողմից մահապատժի ենթարկվեց Բեռլինում չեխ լրագրող, գրաքննադատ, հրապարակախոս, ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը: Անգամ նացիստական բանտում նա հասցրել է գրել «Թոկը վզին ռեպորտաժ» գիրքը, որի համար հետմահու 1950 թվականին արժանացել է միջազգային մրցանակի։ Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզուներով։ Այս օրը նշվում է ողջ աշխարհում, կազմակերպվում են գիտաժողովներ։Saturday, September 8, 2012
Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է
Zham.am. 8-9-2012- Սեպտեմբերի 8-ը լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում 1958 թ.՝ լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: Կոնգրեսի պատվիրակները նշել են, որ այս օրը բոլոր երկրների և հրատարակությունների լրագրողները պետք է ողջ աշխարհում ցուցաբերեն համախմբվածություն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության գործում: Օրը հենց այնպես չի ընտրվել։ Հենց այս օրը 1943 թվականին ֆաշիստների կողմից մահապատժի ենթարկվեց Բեռլինում չեխ լրագրող, գրաքննադատ, հրապարակախոս, ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկը: Անգամ նացիստական բանտում նա հասցրել է գրել «Թոկը վզին ռեպորտաժ» գիրքը, որի համար հետմահու 1950 թվականին արժանացել է միջազգային մրցանակի։ Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է 70 լեզուներով։ Այս օրը նշվում է ողջ աշխարհում, կազմակերպվում են գիտաժողովներ։
برچسبها:
Զանազան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment