Panorama.am. 7-9-2012- «Սաֆարովի գործը» լրջագույն հարված հասցրեց Ադրբեջանի վարկանիշին: Այս մասին նախօրեին կայացած առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նշենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահաձման, դրան հետևած Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների դադարեցման, ինչպես նաև ստեղծված իրադրության հնարավոր հետևանքների թեմայով մամուլի ասուլիսը կայացել է «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդյայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» ծրագրի շրջանակներում: «Ռամիլ Սաֆարովի ներումն ու զինվորական կոչումի բարձրացումը լրջագույն հարված է առանց այդ էլ ցածր մակարդակի վրա գտնվող Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման գործին: Սաֆարովի գործը քննվել է դատարանում, որն էլ համապատասխան վճիռ է կայացրել և դատապարտել է նրան ցմահ ազատազրկման:Եվ եթե Սաֆարովի արտահանձնումը կարելի է հասկանալ, ապա նրան ներում շնորհելն ու զինվորական կոչման բարձրացումը անընդունելի է: Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները առանց այլ էլ խիստ լարված են: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում: Զորքերի շփման գծում արձանագրվող միջադեպերը ավելանում են»,- նշել է փորձագետը: «Առանձնակի մտահոգություն է առաջացնում Սաֆարովին ներում շնորհելու փաստը: Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ԵՄ կողմից քննադատության արժանացած այս քայլը ակնարկ է, որ, եթե փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման նպատակով անցկացվելիք հանդիպման ժամանակ, այս կամ այն ակտիվիստի հետ ինչ-որ բան պատահի, հանցագործը կմնա անպատիժ: Շատ քչերը Հայաստանում և Ադրբեջանում ունեն բավար համարձակություն և անկախություն երկխոսության հաստատմանը ուղղված ջանքեր գործադրելու համար: Իրականում այս դեպքը սույն անձանց և նրանց գործադրած ջանքերի դեմ դեմարշ էր»,- նշել է Սաբինա Ֆրեյզերը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` ԼՂՀ-ի մասնակցության հարցին, Սաբինա Ֆրեյզերը, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ նույնիսկ Ադրբեջանում պարզորոշ գիտակցում են այն իրողությունը, որ եթե ինչ-որ պահի ստորագրվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանագիրը, ապա համընդհանուր պայմանագրի կնքման նպատակով անցկացվելիք տեխնիկական բանակցություններին պետք է ներգրավվի նաև Լեռնային Ղարաբաղը»: Saturday, September 8, 2012
Սաբինա Ֆրեյզեր. Բաքուն գիտակցում է բանակցություններին ԼՂՀ-ի ներգրավման հեռանկարը
Panorama.am. 7-9-2012- «Սաֆարովի գործը» լրջագույն հարված հասցրեց Ադրբեջանի վարկանիշին: Այս մասին նախօրեին կայացած առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային ճգնաժամային խմբի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը: Նշենք, որ Ռամիլ Սաֆարովի արտահաձման, դրան հետևած Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական հարաբերությունների դադարեցման, ինչպես նաև ստեղծված իրադրության հնարավոր հետևանքների թեմայով մամուլի ասուլիսը կայացել է «Միմյանց վերաբերյալ հայերի և ադրբեջանցիների գիտելիքների ընդյայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» ծրագրի շրջանակներում: «Ռամիլ Սաֆարովի ներումն ու զինվորական կոչումի բարձրացումը լրջագույն հարված է առանց այդ էլ ցածր մակարդակի վրա գտնվող Հայաստանի և Ադրբեջանի միջև փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման գործին: Սաֆարովի գործը քննվել է դատարանում, որն էլ համապատասխան վճիռ է կայացրել և դատապարտել է նրան ցմահ ազատազրկման:Եվ եթե Սաֆարովի արտահանձնումը կարելի է հասկանալ, ապա նրան ներում շնորհելն ու զինվորական կոչման բարձրացումը անընդունելի է: Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները առանց այլ էլ խիստ լարված են: ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները հայտնվել են փակուղում: Զորքերի շփման գծում արձանագրվող միջադեպերը ավելանում են»,- նշել է փորձագետը: «Առանձնակի մտահոգություն է առաջացնում Սաֆարովին ներում շնորհելու փաստը: Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և ԵՄ կողմից քննադատության արժանացած այս քայլը ակնարկ է, որ, եթե փոխադարձ վստահության վրա հիմնված հարաբերությունների հաստատման նպատակով անցկացվելիք հանդիպման ժամանակ, այս կամ այն ակտիվիստի հետ ինչ-որ բան պատահի, հանցագործը կմնա անպատիժ: Շատ քչերը Հայաստանում և Ադրբեջանում ունեն բավար համարձակություն և անկախություն երկխոսության հաստատմանը ուղղված ջանքեր գործադրելու համար: Իրականում այս դեպքը սույն անձանց և նրանց գործադրած ջանքերի դեմ դեմարշ էր»,- նշել է Սաբինա Ֆրեյզերը: Անդրադառնալով ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին` ԼՂՀ-ի մասնակցության հարցին, Սաբինա Ֆրեյզերը, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ նույնիսկ Ադրբեջանում պարզորոշ գիտակցում են այն իրողությունը, որ եթե ինչ-որ պահի ստորագրվի հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանագիրը, ապա համընդհանուր պայմանագրի կնքման նպատակով անցկացվելիք տեխնիկական բանակցություններին պետք է ներգրավվի նաև Լեռնային Ղարաբաղը»:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment