Saturday, September 8, 2012

Ֆրանսիայի կառավարությունն աշխատում է Ցեղասպանութան մասին նոր օրինագծի վրա

News.am. 8-9-2012- Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պատասխանել է Արման Մխիթարյանին,
ով հարցում էր ուղարկել նախագահի` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագծի քննարկման խոստման հետ կապաված: Իր նամակում Օլանդը հաստատել է, որ նոր օրինագիծը գտնվում է ուսումնասիրման փուլում, գրում է «Nouvelles d'Arménie»-ին: Ֆրանսիայի նախագահի ներկայացուցիչը, մասնավորապես, գրել է. «Ֆրանսուա Օլանդը մտադիր է կատարել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի հետ կապված պարտավորությունը, որը ստանձնել էր նախընտրական արշավի ժամանակ եւ ինչպես վերջերս հիշեցրել էր Ֆրանսիայի հայ համայնքին: Ինչպես հայտնի է, Սահմանադրական խորհուրդը գտել էր, որ այն հակասում է սահմանադրութանը: Ուստի անհրաժեշտ է այնպիսի լուծում գտնել, որը կհամաձայնեցնի հիշողության պարտքն ու Հանրապետության օրենքները, որպեսզի այն վերոնշյալ կառույցի կողմից քննադատության չարժանանա: Կառավարությունը ձեռնամուխ է եղել այդ աշխատանքին»:

No comments: