
1in.am. 12-9-2012-Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Գաբալայում տեղի ունեցած Թուրք-ադրբեջանական համագործակցության խորհրդի երկրորդ նստաշրջանից հետո կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է թուրք-ադրբեջանական տնտեսական հարաբերությունների ընդլայնման խնդրին.
«Այսօր մենք քայլեր ենք ձեռնարկում՝ արագացնելու համար Իգդիր-Նախիջևան երկաթգծի միջոցով Թուրքիայի միացումը Ադրբեջանին: Մենք շատ կարևոր քայլեր ենք ձեռնարկում էներգետիկ ոլորտում: 10 տարի առաջ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 1 միլիարդ դոլար, մինչդեռ այսօր այդ ցուցանիշը կազմում է 3.5 միլիարդ դոլար, իսկ վերջին 7 ամիսներին՝ 2.7 միլիարդ դոլար: Եթե մենք մի փոքր ջանքեր գործադրենք այդ ուղղությամբ, ապա տարեվերջին կարող ենք հասնել 5 միլիարդ դոլարի նշաձողին, ինչը պլանավորված էր 2015 թվականի համար: 2020 թվականից հետո մենք ապրանքաշրջանառության ծավալը կհասցնենք մինչև 20 միլիարդ դոլարի: Ոչ վաղ անցյալում մենք Իլհամ Ալիևի հետ ստորագրեցինք TANAP նախագծի վերաբերյալ փաստաթղթերը: Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ համագործակցում են բոլոր ոլորտներում և միջազգային կառույցների շրջանակներում: Այսօր Թուրքիայի համար շատ կարևոր է, որ Ադրբեջանը հանդիսանում է ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ: Ես հուսով եմ, որ 2015-2016 թվականներին Թուրքիան նույնպես կդառնա ՄԱԿ ԱԽ ժամանակավոր անդամ»:
No comments:
Post a Comment