Thursday, September 13, 2012

«Թուրքիայի աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, ինչպես նաև տարածաշրջանի և աշխարհի համար». Իլհամ Ալիև

1in.am. 13-9-2012- Ադրբեջանական President.az կայքի փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գաբալայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ ունեցած հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է թուրք-ադրբեջանական հարաբերությունների խնդրին. «Թուրքիան և Ադրբեջանը բոլոր ոլորտներում ու բոլոր միջազգային կառույցներում աջակցում են միմյանց: Մենք միջազգային բոլոր կառույցներում հանդես ենք գալիս միասնական դիրքորոշմամբ և աջակցում ենք միմյանց: Այդ աջակցությունը շատ կարևոր է մեզ համար, ինչպես նաև տարածաշրջանի և աշխարհի համար: Այսօր թուրք-ադրբեջանական կապերը կարևոր են ոչ միայն երկկողմանի հարաբերությունների զարգացման համար։ Դրանք նաև կայունացնող դեր են խաղում տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման համար: Աշխարհում մեր դերն աճում է, և փոխադարձ աջակցությունն ավելի շատ է բարձրացնում մեր երկրների նշանակությունը: Էրդողանի հետ հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք նաև Ղարաբաղյան հակամարտության հետևանքները և բանակցությունների ժամանակ գործադրվող ջանքերը: Ես վարչապետին իրազեկեցի բանակցությունների ներկայիս վիճակի մասին: Մենք փորձում ենք խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, ինչը, սակայն, չի ստացվում Հայաստանի որդեգրած դիրքորոշման պատճառով: Օգտվելով այս առիթից, ցանկանում եմ ևս մեկ անգամ ադրբեջանական ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել թուրքական պետությանն ու կառավարությանը՝ այդ հարցում որդեգրած դիրքորոշման համար»:

No comments: