Thursday, September 13, 2012

«Ադրբեջանը տնտեսական ոլորտում Թուրքիայի ռազմավարական գործընկերն է». Թաներ Յըլդըզ

1in.am. 13-9-2012- Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդիսանում է տնտեսական ոլորտում Թուրքիայի ռազմավարական գործընկերը. «Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասել է 3.5 միլիարդ դոլարի: Պլանավորված է այդ ցուցանիշը հասցնել մինչև 5 միլիարդ դոլարի: Երկու երկրներին միմյանց կապում են բազմաթիվ տնտեսական նախագծեր: Դրանցից խոշորագույնը TANAP գազատարի նախագիծն է»: Հիշեցնենք, որ օրեր առաջ Թաներ Յըլդըզը հայտարարել էր, որ TANAP գազատարին կարող է միանալ նաև Թուրքմենստանը՝ ընդգծելով, որ իրենց անհրաժեշտ է թուրքմենական գազը:

No comments: