Tuesday, September 18, 2012

Թեհրան. Իրանի զինվորականները չեն գտնվում Սիրիայի տարածքում

Panorama.am. 18-9-2012- Իրանի հատուկ նշանակության «Քուդս» ջոկատի զինվորականները չեն գտնվում Սիրիայի և Իրանի տարածքում: «Ֆրանս պրես» լրատվական գործակալության փոխանցմամբ, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳ նախարարության խոսնակ Ռամին Մեհմանփարասթը` հերքելով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադի գեներալ Մուհամեդ Ալի Զաֆարիի` հատուկ ջոկատայիների տեղակայման վերաբերյալ հայտարարությունը: Ըստ Մեհմանփարասթի, գեներալի խոսքերը դուրս են հանվել կոնտեքստից և ԶԼՄ-ների կողմից սխալ մեկնաբանվել: «Իրանի զինվորակաները տեղակայված չեն տարածաշրջանի ոչ մի երկրում»,- նշել է Ռ.Մեհմանփարասթը: Հիշեցնենք, որ բրիգադի գեներալ Մուհամեդ Ալի Զաֆարի այն հայտարարությունը, թե Իրանի զինվորակաները, որպես զազմական խորհրդատուներ, գտնվում են Սիրիայի և Լիբանանի տարածքում, ԶԼՄ-ները տարածել էին սեպտեմբերի 16-ին:

No comments: