Tuesday, September 18, 2012

Դինքի մարդասպանի գործով նիստ է տեղի ունեցել

HayNews.am., 18-9-2012- Թուրքիայում կայացել է «Ակօսի» խմբագրապետ Հրանտ Դինքի սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթի գործով հերթական դատական նիստը, փոխանցում է CNNTurk-ը: Սամասթը, ով մեղավոր էր ճանաչվել Դինքի սպանության մեջ և դատապարտվել 24 տարվա ազատազրկման, կանգնել է դատարանի առաջ մեկ այլ մեղադրանքով, որն ուղղակի կապ ունի հայ լրագրողի սպանության հետ: Սամասթը ներկայում մեղադրվում է «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեջ: Նրան մեղադրում են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեջ: Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով անչափահասների երկրորդ դատարանում կայացել է այս գործով նիստը, որին Սամասթը չի մասնակցել: Դատարան ուղարկված ծանուցման մեջ նշվել է, թե մարդասպանը չի ցանկանում մասնակցել այս դատավարությանը: Նիստին ներկա է եղել Դինք ընտանիքի փաստաբանը:

No comments: