Saturday, September 15, 2012

Ղարաբաղում տեղի կունենա ՀՀ եւ ԼՂՀ կուսակցությունների առաջին կլոր սեղան-քննարկումը

Սեպտեմբերի 15-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում Հայաստանի Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ տեղի կունենա ՀՀ և ԼՂՀ խորհրդարանական կուսակցությունների անդրանիկ կլոր սեղանը` “Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում” թեմայով: Կլոր սեղանին մասնակցելու են Հայաստանի Հանրապետական կուսակցության, “Օրինաց Երկիր” կուսակցության, “Բարգավաճ Հայաստան” կուսակցության, “ժառանգություն” կուսակցության, Հայ Հեղափոխական Դաշնակցութան, Արցախի ժողովրդավարական կուսակցության, “Ազատ Հայրենիք” կուսակցության, ՀՅԴ Արցախի կառույցի պատվիրակությունները: Ըստ ՀՀԿ մամուլի հաղորդագրության, Կլոր սեղանի նպատակներն են քննարկել. 1. ամանակակից քաղաքական կուսակցությունների դերը, նրանց գործունեության առանձնահատկությունները տեղեկատվական հասարակության մեջ, 2. հայկական երկու պետությունների քաղաքական կուսակցությունների համագործակցության ուղիները, 3. կուսակցությունների ներդրումը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, 4. քաղաքական կուսակցությունների ներգրավումը արտաքին քաղաքականության օրակարգի մշակման և իրականացման գործում:

No comments: