Saturday, September 15, 2012

Վ. Ժիրինովսկին` հայ համայնքի ցույցի ժամանակ. Սաֆարովին հատուկ ծառայությունները պետք է պատժեն

Panorama.am. 14-9-2012- Այսօր Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա Զաստավա կոչվող հրապարակում հայ համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել` դատապարտելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն ու ներումը: Բողոքի ակցիային մասնակցել է նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա ենթադրել է, որ սաֆարովյան գործարքը կարող է արյան վրեժի դեպքերի հանգեցնել հայերի ու ադրբեջանցիների միջև: «Եթե նրան ինչ որ մեկը սպանի, վրեժի գործողություններ կլինեն: Դա կլինի արյան վրեժ և նորից կսկսեն սպանել: Նրան կարող էին տեղափոխել, կարող էր նստել գոնե 5 տարի, հետո լուռ ազատեին` ասենք հիվանդության պատճառով, աննկատ, ոչ ոքի այդ մասին չասելով: Իսկ նրան ծաղիկներով են դիմավորում: Դա փողի ավելցուկից է գալիս: Կշտացել են փողից, իրենց տոն է պետք: Վրեժ լուծել հայերից: Ահա նա չպետք բանտ նստի: Դա հրեշավոր է»,- հայտարարել է Ժիրինովսկին: Նրա կարծիքով, հայկական հատուկ ծառայությունները կարող են որս սկսել ոչ միայն Ռամիլ Սաֆարովի, այլև ադրբեջանցի ազդեցիկ գործարարների և քաղաքական գործիչների դեմ: «Թող հատուկ ծառայությունները աշխատեն: Պետք է հայկական հատուկ ծառայությունները այնպիսի անհապաղ պատասխան տան, որ ադրբեջանցիների մտքով էլ չանցնի հաջորդ անգամ հանցագործին ազատություն շնորհել: Դա հատուկ ծառայությունների աշխատանքն է: Հանրահավաքներում մենք այդ հարցը չենք կարող լուծել: Թող նրանք` հայկական ու ռուսական հատուկ ծառայությունները աշխատեն: Նրանք կարող են կանխել նման գործողությունները: Թող ասեն, եթե հայ սպանեք, ապա կոչնչացվի 5 ամենահարուստ ադրբեջանցի»:

No comments: