Tert.am. 14-9-2012- Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը հրահրած և ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը 4 ամսից կարող է ազատ արձակվել՝ օրենսդրության մեջ առկա բացի պատճառով, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Դինք ընտանիքի փաստաբան Ֆաթիհե Չաթինի հայտարարությանը, ով նախօրեին Երևանում էր: «Ակոս» թերթի հաղորդմամբ՝ խնդիրն այն է, որ Դինքի սպանության գործով վճիռներ կայացրած դատարանը հավուր պատշաճի նյութերը չի ուղարկել Գերագույն վճռաբեկ դատարան, որի վճռից հետո միայն կհաստատվեր դատավճիռը: Իսկ Թուրքիայի Քրեական օրենսգրքի վերջին շտկումները մեղադրյալների համար բանտում անցկացվելիք առավելագույն ժամկետ են սահմանել 5 տարին (բացառությամբ կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության համար մեղադրվողների)՝ թույլ տալով Գերագույն վճռաբեկ դատարանին այդ ժամկետն ավելացնել ևս 1 տարով: Ժամանակին իր որոշման մեջ թուրքական դատարանը վիճարկել էր այն, որ հանցագործությունը դավադրության բնույթ ունի՝ հրահրված է: Այնուհետև հանցագործության կազմակերպված լինելու բնույթը վիճարկել էր նաև դատախազը: Ըստ այդմ՝ Դինքի սպանությունը կարող է ճանաչվել ոչ կազմակերպված, ինչը թույլ է տալիս Հայալին բանտում անցկացրած 5 տարիներից հետո ազատ արձակվել: «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2006թ.-ի հունվարին: Սպանությունը հրահրող Յասին Հայալը դատապարտվել էր ցմահ, իսկ մարդասպան Օգյուն Սամաստը՝ 22 տարվա ազատազրկման: Saturday, September 15, 2012
Հրանտ Դինքի սպանությունը հրահրողը հնարավոր է ազատ արձակվի
Tert.am. 14-9-2012- Թուրքահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը հրահրած և ցմահ ազատազրկման դատապարտված Յասին Հայալը 4 ամսից կարող է ազատ արձակվել՝ օրենսդրության մեջ առկա բացի պատճառով, հայտնում է Hurriyet-ը՝ հղում կատարելով Դինք ընտանիքի փաստաբան Ֆաթիհե Չաթինի հայտարարությանը, ով նախօրեին Երևանում էր: «Ակոս» թերթի հաղորդմամբ՝ խնդիրն այն է, որ Դինքի սպանության գործով վճիռներ կայացրած դատարանը հավուր պատշաճի նյութերը չի ուղարկել Գերագույն վճռաբեկ դատարան, որի վճռից հետո միայն կհաստատվեր դատավճիռը: Իսկ Թուրքիայի Քրեական օրենսգրքի վերջին շտկումները մեղադրյալների համար բանտում անցկացվելիք առավելագույն ժամկետ են սահմանել 5 տարին (բացառությամբ կազմակերպված հանցավորության կամ ահաբեկչության համար մեղադրվողների)՝ թույլ տալով Գերագույն վճռաբեկ դատարանին այդ ժամկետն ավելացնել ևս 1 տարով: Ժամանակին իր որոշման մեջ թուրքական դատարանը վիճարկել էր այն, որ հանցագործությունը դավադրության բնույթ ունի՝ հրահրված է: Այնուհետև հանցագործության կազմակերպված լինելու բնույթը վիճարկել էր նաև դատախազը: Ըստ այդմ՝ Դինքի սպանությունը կարող է ճանաչվել ոչ կազմակերպված, ինչը թույլ է տալիս Հայալին բանտում անցկացրած 5 տարիներից հետո ազատ արձակվել: «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը սպանվել էր 2006թ.-ի հունվարին: Սպանությունը հրահրող Յասին Հայալը դատապարտվել էր ցմահ, իսկ մարդասպան Օգյուն Սամաստը՝ 22 տարվա ազատազրկման:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment