Wednesday, September 12, 2012

Բակո Սահակյան. "Նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին

Report.am. 12-9-2012- Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը հատուկ անդրադարձել է վերջերս հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնման ու ազատ արձակման փաստին: Ըստ նախագահի՝ նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը:

No comments: