1in.am. 16-9-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունը արդարացի սկզբունքով վերակառուցելու մասին, հաղորդում է IRNA գործակալությունը: ԻԻՀ նախագահն այս հայտարարությունը արել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի` Անտոնիո Գուտերեշեմի հետ հանդիպման ժամանակ: Ահմադինեժադի խոսքով` UNHCR-ը այն կազմակերպություններից է, որը գործում է անկախ միջազգային քաղաքական իրավիճակից: «Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի տեղահանման, քանի որ դա մարդու մեջ կամ մարդկային հասարակության շրջանում տառապանքներ է առաջացնում, որոնք հրահրված են տարածաշրջանային կամ միջազգային քաղաքական գերակա ուժերի կողմից: Այսպիսով միջազգային կառույցի կառավարման համակարգը պետք է բարեփոխել»,- հայտարարել է նա` նշելով, որ անհրաժեշտ է վերակառուցել ՄԱԿ-ը: «Չմիավորման շարժման» առաջնորդը Թեհրանում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի մնացուկ է, և այժմ նրա լիգիտիմությունը բավարար չէ միջազգային հանրությունը կարգավորելու համար:Monday, September 17, 2012
Իրանի նախագահն ընդգծել է ՄԱԿ-ի վերակառուցման անհրաժեշտությունը
1in.am. 16-9-2012- Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը շաբաթ օրը հայտարարել է Միավորված ազգերի կազմակերպությունը արդարացի սկզբունքով վերակառուցելու մասին, հաղորդում է IRNA գործակալությունը: ԻԻՀ նախագահն այս հայտարարությունը արել է փախստականների հարցերով Գերագույն հանձնակատարի` Անտոնիո Գուտերեշեմի հետ հանդիպման ժամանակ: Ահմադինեժադի խոսքով` UNHCR-ը այն կազմակերպություններից է, որը գործում է անկախ միջազգային քաղաքական իրավիճակից: «Ոչ մի մարդ չպետք է ենթարկվի տեղահանման, քանի որ դա մարդու մեջ կամ մարդկային հասարակության շրջանում տառապանքներ է առաջացնում, որոնք հրահրված են տարածաշրջանային կամ միջազգային քաղաքական գերակա ուժերի կողմից: Այսպիսով միջազգային կառույցի կառավարման համակարգը պետք է բարեփոխել»,- հայտարարել է նա` նշելով, որ անհրաժեշտ է վերակառուցել ՄԱԿ-ը: «Չմիավորման շարժման» առաջնորդը Թեհրանում հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Երկրորդ համաշխարհային պատերազմի մնացուկ է, և այժմ նրա լիգիտիմությունը բավարար չէ միջազգային հանրությունը կարգավորելու համար:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment