Monday, September 17, 2012

նավթարդյունաբերության նախարար

1in.am. 17-9-2012- Նավթի արդար գինը պետք է կազմի մեկ բարելի դիմաց առնվազն 150 դոլար: Նման դիրքորոշում է հայտնել Իրանի նավթարդյունաբերության նախարար Ռոստամ Կազեմին: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը: «Ձմեռային ամիսներին նավթի գները միշտ աճում են: Այնպես որ, լիովին տրամաբանական է, որ այս տարի ևս մեզ նավթի գների ձմեռային բարձրացում է սպասվում»,- ասել է Կազեմին: Նրա խոսքերով` նավթի գների բարձրացման պատճառներից են Իրանից սև ոսկու արտահանման վրա դրված էմբարգոն և տեխնիկական խնդիրների պատճառով Հյուսիսային ծովում նավթարդյունահանման 17 տոկոսով անկումը: Կազեմիի դիրքորոշումը պաշտպանել է Մուհամեդ Ալի Խատիբին, որը ներկայացնում է Իրանը OPEC-ի նավթային կարտելում: «Նավթի այսօրվա գները անվանական գներ են: Հաշվի առնելով ինֆլյացիան և այլ տնտեսական հանգամանքներ, կարելի է պնդել, որ նավթի իրական գինը կազմում է 70-80 դոլար: Նավթի գները ձևավորվում են նավթային շուկաներում տեղի ունեցող իրադարձույթունների արդյունքում: ԱՄՆ-ն փորձում է պահանջարկի մեծացման ճանապարհով արհեստական կերպով իջեցնել նավթի գները»,- ասել է Խատիբին: Նա նաև ընդգծել է, որ Իրանը Սաուդյան Արաբիայից հետո նավթի արտահանման ծավալով զբաղեցնում է երկրորդը տեղը` հերքելով ավելի վաղ հայտնված տեղեկություններն այն մասին, որ թե երկրորդ տեղում Իրաքն է: Պաշտոնական տվյալներով` 2012-ի օգոստոսին Իրանն օրական արտահանել է 3,75 մլն բարել նավթ:

No comments: