Monday, September 17, 2012

Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպանը Բաքվում է

;"> HayNews.am. 17 Սեպտեմբերի 2012 - Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպանն արդեն Բաքվում է, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները: Իսմայիլ Ալփեր Ջոշգունը ժամանել է Բաքու և առաջիկա օրերին կանցնի պարտականությունների կատարմանը: Մոտ օրերին Ջոշգունը իր հավատարմագրերը կհանձնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Նշենք, որ Ադրբեջանում Թուրքիայի նոր դեսպանը նշանակվել էր փետրվարի 23-ին: Նա փոխարինելու է Հուլուսի Քըլըչին, ով շուրջ 5 տարի Բաքվում Թուրքիայի դեսպանն էր:

No comments: