Panorama.am. 10-9-2012- Իրանը կարևորություն չի տալիս Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգներն Իրանից անջատելու նախագծերին: Այդ մասին իրանական «Նամա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոուսարին: Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով իրանցի թյուրքախոս ազարիներով բնակեցված նահանգներն անջատելու ԱՄՆ-ի և Իսրայելի նախագծերին և Ադրբեջանի կողմից դրանք իրականացնելու քայլերին, նշել է. «Իրանի իշխանությունները պետք է Ադրբեջանի իշխանություններին հասկացնեն, որպեսզի վերջիններս զերծ մնան նմանատիպ քայլերից, իրանցի թյուրքախոս ազարիների թեման շահարկելով՝ Բաքուն անկասկած մեծ վնասներ կկրի և շատ թանկ կվճարի իր այդ գործողությունների համար»: Էսմայիլ Քոուսարին նշել է, որ իրանցի թյուրքախոս ազարիների թեման շահարկելն անիմաստ է, քանի որ վերջիններս Իրանի պատմության տարբեր շրջաններում իրենց անձնազոհությամբ ապացուցել են, որ նվիրված են իրենց հայրենիքին՝ Իրանին: ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հավելել է, որ մինչև այդ Իրանի հակառակորդների ծրագրերում ներառված է եղել Իրանի Քորդեսթան նահանգն անջատելու գաղափարը, սակայն տեսնելով, որ դա իրականություն չի դառնում, ձեռնամուխ եղան Սիսթան և Բելուջիսթան և Ազարբայջան նահանգների թեմայի շահարկմամբ, որը նույնպես ոչ մի հաջողություն չի ունենալու, քանի որ Իրանի իշխանություններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ կոնգրեսական Դանա Ռոհրաբաքերը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում առաջարկել է իրանցի թյուրքախոս ազարիներին օգնել անկախություն ձեռք բերելու գործում: Ըստ ամերիկացի կոնգրեսականի՝ այդ հարցում հաջողություն արձանագրելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությանը: Monday, September 10, 2012
Իրանն Ադրբեջանին զգուշացնում է չշահարկել իրանցի ազարիների թեման, հակառակ դեպքում՝ շատ թանկ կվճարի
Panorama.am. 10-9-2012- Իրանը կարևորություն չի տալիս Արևելյան և Արևմտյան Ազարբայջան նահանգներն Իրանից անջատելու նախագծերին: Այդ մասին իրանական «Նամա» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում՝ նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոուսարին: Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով իրանցի թյուրքախոս ազարիներով բնակեցված նահանգներն անջատելու ԱՄՆ-ի և Իսրայելի նախագծերին և Ադրբեջանի կողմից դրանք իրականացնելու քայլերին, նշել է. «Իրանի իշխանությունները պետք է Ադրբեջանի իշխանություններին հասկացնեն, որպեսզի վերջիններս զերծ մնան նմանատիպ քայլերից, իրանցի թյուրքախոս ազարիների թեման շահարկելով՝ Բաքուն անկասկած մեծ վնասներ կկրի և շատ թանկ կվճարի իր այդ գործողությունների համար»: Էսմայիլ Քոուսարին նշել է, որ իրանցի թյուրքախոս ազարիների թեման շահարկելն անիմաստ է, քանի որ վերջիններս Իրանի պատմության տարբեր շրջաններում իրենց անձնազոհությամբ ապացուցել են, որ նվիրված են իրենց հայրենիքին՝ Իրանին: ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամը հավելել է, որ մինչև այդ Իրանի հակառակորդների ծրագրերում ներառված է եղել Իրանի Քորդեսթան նահանգն անջատելու գաղափարը, սակայն տեսնելով, որ դա իրականություն չի դառնում, ձեռնամուխ եղան Սիսթան և Բելուջիսթան և Ազարբայջան նահանգների թեմայի շահարկմամբ, որը նույնպես ոչ մի հաջողություն չի ունենալու, քանի որ Իրանի իշխանություններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը: Հիշեցնենք, որ վերջերս ԱՄՆ կոնգրեսական Դանա Ռոհրաբաքերը պետքարտուղար Հիլարի Քլինթոնին ուղղված նամակում առաջարկել է իրանցի թյուրքախոս ազարիներին օգնել անկախություն ձեռք բերելու գործում: Ըստ ամերիկացի կոնգրեսականի՝ այդ հարցում հաջողություն արձանագրելու համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է աջակցություն ցուցաբերեն Ադրբեջանի և Իսրայելի միջև առկա ռազմական համագործակցությանը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment