Monday, September 17, 2012

Հալեպի Հայոց ազգային առաջնորդարանը դատապարտել է բողոքի գործողությունների հիմք հանդիսացած հակաիսլամական ֆիլմը

Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների հոգևոր առաջնորդներն իրենց հիասթափությունն են հայտնե
լ Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդի` Լիբանան կատարած պատմական այցի վեչաբերյալ: Այս մասին գրում է թուրքական «Հուրիեթը»: «Հոգևոր առաջնորդները ծրագրում էին քրիստոնյա համայնքների ներկայիս վիճակն ու Սիրիայում առկա մեծ լարվածությունը պոնտիֆիկոսի օրակարգ մտցնել, սակայն հիմնականում դա նրանց չի հաջողվել», - գրում է պարբերականը: Մասնավորապես, Հալեպի Հայոց ազգային առաջնորդարանի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը իր դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ հայերի ընդունելությունը Հռոմի պապի մոտ սահմանափակ է եղել: Ռեիսյանը հակաամերիկյան տրամադրությունների ու ողբերգությունների պատճառ դարձած «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմը «խայտառակություն» է որակել: Նա ասել է, որ ֆիլմը բռնությունների պատճառ կդառնա տարածաշրջանում: Ընդ որում, ըստ Ռեիսյանի` վտանգված են տարածաշրջանի ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև մուսուլմանները: Հիշեցնենք, որ Լիբիայում և մահմեդական մի շարք երկրներում բողոքի ակցիաների պատճառն ամերիկյան արտադրության «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմն է, որը, ըստ մուսուլմանների, վիրավորում է Մուհամեդ մարգարեին: Ավելի վաղ Լիբիայի Բենգազի քաղաքում բողոքավորները սպանել էին ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսին ու ևս 3 աշխատակցի:

No comments: