Monday, September 17, 2012

Հայաստանն ուզու՞մ է Իսրայել դառնալ. «Հյուրիյեթ»

HayNews.am. 17-9-2012- Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականի անգլերեն տարբերակի հոդվածագիր Մուրաթ Եթքինն իր «Արդյո՞ք Հայաստանը ցանկանում է վերածվել Իսրայելի» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի գործով զարգացումներին և սիրիահայերի վերադարձին մայր հայրենիք: Հոդվածագիրը մեջբերել է սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Կառավարությունում` ընդգծելով երկու կետ` Սաֆարովի վերաբերյալ զարգացումներն ու Սիրիայում ստեղծված իրավիճակը: Հեղինակը, խոսելով Սաֆարովից, նշել է, որ ՀՀ նախագահը հստակ հայտարարել է, որ «Ադրբեջանը սահմանն անցել է» ու պահանջել է շարունակել ճնշումն այդ երկրի վրա` աշխատելով աշխարհի տարբեր պետություններում և կառույցներում: Նշելով, որ թեև վառելիքի հետ կապված խոշոր համաձայնագրերի Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ իրական քաղաքականության ենթատեքստում Իլհամ Ալիևի վիճակն ավելի վստահելի է երևում, սակայն Սարգսյանի` Սիրիայի վերաբերյալ դիտարկումներից հետո միգուցե ամեն ինչ փոխվի մեծ հեռանկարում: «Թեև մերձավորարևելյան եկեղեցիները կոչ էին անում քրիստոնյաներին չլքել իրենց տները Սիրիայի պատերազմի պատճառով, սակայն հազարավոր տարիներ այստեղ ապրողների համար Սարգսյանը նշեց, որ Հայաստանը պետք է ջերմ վերաբերմունք ունենա»,-նշում է հոդվածագիրը: Անդրադառնալով սիրիահայերի ժամանմանը Հայաստան` թուրք հեղինակը նշում է, որ «թեև այս ամենն ամբողջովին նման չէ հրեաների` Իսրայել ներգաղթին, սակայն ապահովված սիրիահայերը, Հայաստան գալով, նոր զարկ կհաղորդեն Հայաստանի տնտեսությանը և հասարակական կյանքին, իհարկե, նաև քաղաքական կյանքին: «Իրավիճակն արագորեն փոխվում է»,-ասաց Սարգսյանը` պահաջնելով, որպեսզի կառավարությունն «արձագանքի հնարավորինս արագ»:

No comments: