Saturday, September 15, 2012

Հայաստանը կունենա նոր մայրուղի, որը կապահովի ամենակարճ ճանապարհը դեպի Եվրոպայի, ՌԴ և Թուրքիայի հետ կապն ապահովող ծով

Panorama.am. 14-9-2012- Մեկնարկել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից ֆինանսավորվող Երևան-Արարատ 38կմ. երկարությամբ չորսը երթևեկելի գոտիներով մայրուղու բարեկարգման ծրագիրը` ուղղված տնտեսական զարգամանը և ճանապարհային կապի խթնանմանը Հայաստանում: «Ճանապարհային ցանցերի բարեկարգումը հանդիսանում է երկրի գերակայություններից մեկը, քանի որ վերջինիս արդյունքում ակնկալվում է բարելավել առևտրային գործունեությունը, մեծացնել ներդրումային հոսքերը և ստեղծել աշխատատեղեր»-, ասել է Հայաստանում ԱԶԲ մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը: «Լավ ճանապարհները խթանում են տարածաշրջանային համագործակցությունը և ինտեգրումը, ինչպես նաև մեծացնում են երկրի մրցունակությունը»: Ծրագրի շրջանակներում կլայնացվեն ճանապարհները նշված վայրում և կբարելավվի անվտանգությունը` ճանապարհային արգելափակոցների, լուսավորման և հետիոտնի համար հատկացված ճանապարհների միջոցով: Երկրորդ փուլի աշխատանքների շրջանակներում նախատեսվում է բարեկարգել Երևան-Աշտարակ մայրուղու 12կմ. երկարությամբ ճանապարահատվածը, բարելավել ջրահեռացումը, վերակառուցել կամուրջները և ճանապարհի մակերեսը բետոնով: Այս երկու փուլերով իրականցված աշխատանքները կկազմեն 70.4 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագրի երրորդ փուլի շրջանակներում կիրականացվեն Աշտարակ-Թալին մայրուղու 42 կմ ճանապարհահատվածի լայնացման և վերակառուցման աշխատանքներ, ինչը ևս կֆինանսավորվի ԱԶԲ-ի կողմից: Այս հատվածի աշխատանքները նախատեսվում է մեկնարկել սույն տարվա վերջին: Շինարարական աշխատանքները կկազմեն 179.6 միլիոն ԱՄՆ դոլար: Ճանապարհաշինարարական աշխատանքները հանդիսանում են Հյուսիս-հարավ միջանցքի ներդրումային ծրագրի մաս, որն ուղղված է բարելավելու Ագարակ-Կապան-Երևան-Բավրա ճանապարհը, որն անցնում է Հայաստանի հարավից հյուսից: Հայաստանի գլխավոր տնտեսական շնչերակը կապում է երկիրը Վրաստանի արևելք-արևմուտք մայրուղու հետ, որը տանում է Փոթի և Բաթում և կապում Սև Ծովի հետ: Այս մայրուղին Հայաստանի համար ապահովում է ամենակարճ ճանապարհը դեպի Եվրոպայի, Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի հետ կապն ապահովող ծով: Կովկասը կապում է Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ և հանդիսանում է գլխավոր տարանցիկ ճանապարհը Կենտրոնական Ասիայից վառելիքի և այլ արտահանման համար: Այսօր հստակ ընդունվում է Կովկասի ներուժը բիզսնես և լոգիստիկ կենտրոն լինելու իմաստով, ինչի շնորհիվ ԱԶԲ օժանդակությամբ այստեղ իրականացվում են մի շարք ներդրումային ծրագրեր` ուղղված երկու տարածաշրջանում էլ տրասնպորտային համակարգի բարելավվմանը: Դրանց մի մասն արդեն ծրագրված է կամ գնտվոմ է պլանավորման փուլում: Հիմնական շահառուների թվում լինելու են քաղաքային և գյուղական համայնքները, այդ թվում` երեք միլիոն բնակչությունը, ովքեր բնակվում են նշված ճանապարհի հարևանությամբ: Հայաստանն ունի չորրորդ և հինգերորդ դարերի պատմական նշանակության մի շարք վայրեր, ուր հաճախում են այցելուներ ողջ աշխարհից: Սա նշանակում է, որ ճանապարհների բարեկարգման արդյունքում տուրիզմը ևս կարող է լինել շահեկան դիրքում:

No comments: