Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզան անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Չնայած ամեն ինչին՝ պետք է շարունակվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն կողմերի դիրքորոշումների մերձեցման համար: Հիլարի Քլինթոնի հետ ունեցած զրույցներից ելնելով՝ կարող եմ ասել, որ նա շահագրգռված է բանակցային գործընթացի շարունակման հարցում կողմերին օգնելում: Նա ակտիվորեն զբաղվում է այդ խնդրով, ինչը շատ կարևոր է: Սակայն, դրա հետ մեկտեղ, ցանկանում եմ ասել, որ համանախագահները կարող են միայն նպաստել բանակցությունների անցկացմանը, իսկ վերջնական խոսքը կողմերինն է, որոնք իրենք պետք է գտնեն դիրքորոշումների մերձեցման կետը: Հուսով եմ, որ, ամեն դեպքում, կողմերը կշարունակեն բանակցությունները: Կարծում եմ, որ պարոն Էրդողանը նույնպես կարող է նպաստել այդ գործընթացին: Խնդրի դիվանագիտական լուծումը ոչ միայն հնարավոր է, այլև՝ դրված է սեղանին: Նախագահների ու համանախագահների միջև համաձայնության հասնելն իրատեսական է: Եվ ես կարծում եմ, որ երկու կողմն էլ վերստին կակտիվացնեն բանակցային գործընթացը: Հակամարտության խաղաղ կարգավորումը չունի այլընտրանք, և կողմերը պետք է բոլոր ջանքերը գործադրեն դրա շարունակման համար: Որքանով ես տեղյակ եմ, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը հակված չեն այդ հակամարտության ռազմական կարգավորմանը և հանդես են գալիս դրա խաղաղ կարգավորման օգտին: Ռամիլ Սաֆարովի գործը, սակայն, լարվածություն է առաջացրել կողմերի միջև: Կարևոր չէ, թե որտեղ կշարունակվեն բանակցությունները, կարևորն այն է, որ ԱՄՆ-ի կառավարությունը բարձր մակարդակով այդ երկխոսության շարունակման հարցում շահագրգռվածություն է հայտնել»:
Thursday, September 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)


Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment