Panorama.am. 13-9-2012- Նյու Յորք նահանգի Թրոյի քաղաքի հայ համայնքը, ինչպես նաև Թրոյի նախկին քաղաքապետ, ազգությամբ հայ Հարի Թութունջյանը պահանջում են, որպեսզի Թրոյի քաղաքապետ Լու Ռազամիլիան (Lou Rosamilia) կատարի իր խոսոտումը. Նյու Յորք նահանգի այգիներից մեկում պետք է տեղադրվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին տեղեկացնում է «timesunion.com» պարբերականը: Նման խոստում տվել էր Թրոյի նախկին քաղաքապետը` Հարի Թութունջյանը: Սակայն Թրոյ քաղաքը չի կարողանում պահել իր խոստումը: Նոր քաղաքապետն առաջարկում է գրանիտե հուշարձան, որը պետք է տեղադրվի քաղաքի ոչ այնքան հայտնի մասում և այս առաջարկը զարմանք է պատճառել Թրոյի հայկական համայնքի ղեկավարների, ովքեր կարծում են, որ հուշարձանը պետք է տեղադրվի Հուդզոն գետի ափին: Պարբերականը նշում է, որ Թրոյում միշտ էլ հայերը ցանկացել են հուշարձան ունենալ: Թրոյի Քաղաքային խորհուրդը դեռևս յոթ տարի առաջ լիազորված էր հուշահամալիր կառուցել: «Վարդանի զինվորներ» կազմակերպությունը հույս ունի, որ այնտեղ կտեղադրվի 15,000 դոլար արժողությամբ հուշարձան: «Վարդանի զինվորներ» կազմակերպության համանախագահ Ռալֆ Ենոքյան նշել է, որ հայկական համայնքը պատրաստ է նման գումար ներդնել: Thursday, September 13, 2012
Թրոյ քաղաքը պետք է կատարի իր խոստումը` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան տեղադրի
Panorama.am. 13-9-2012- Նյու Յորք նահանգի Թրոյի քաղաքի հայ համայնքը, ինչպես նաև Թրոյի նախկին քաղաքապետ, ազգությամբ հայ Հարի Թութունջյանը պահանջում են, որպեսզի Թրոյի քաղաքապետ Լու Ռազամիլիան (Lou Rosamilia) կատարի իր խոսոտումը. Նյու Յորք նահանգի այգիներից մեկում պետք է տեղադրվի 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան: Այս մասին տեղեկացնում է «timesunion.com» պարբերականը: Նման խոստում տվել էր Թրոյի նախկին քաղաքապետը` Հարի Թութունջյանը: Սակայն Թրոյ քաղաքը չի կարողանում պահել իր խոստումը: Նոր քաղաքապետն առաջարկում է գրանիտե հուշարձան, որը պետք է տեղադրվի քաղաքի ոչ այնքան հայտնի մասում և այս առաջարկը զարմանք է պատճառել Թրոյի հայկական համայնքի ղեկավարների, ովքեր կարծում են, որ հուշարձանը պետք է տեղադրվի Հուդզոն գետի ափին: Պարբերականը նշում է, որ Թրոյում միշտ էլ հայերը ցանկացել են հուշարձան ունենալ: Թրոյի Քաղաքային խորհուրդը դեռևս յոթ տարի առաջ լիազորված էր հուշահամալիր կառուցել: «Վարդանի զինվորներ» կազմակերպությունը հույս ունի, որ այնտեղ կտեղադրվի 15,000 դոլար արժողությամբ հուշարձան: «Վարդանի զինվորներ» կազմակերպության համանախագահ Ռալֆ Ենոքյան նշել է, որ հայկական համայնքը պատրաստ է նման գումար ներդնել:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment