Monday, September 17, 2012

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ». ԱԳՆ

Իրանական MehrNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի փոխարտգործնախարար Սեյեդ
Աբբաս Արագչին լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է շրջանառության մեջ դրված այն լուրը, թե Իրանը Թեհրանում տեղի ունեցած Չմիավորման շարժման գագաթնաժողովից հետո փոխել է իր դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Իրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Իրանը մշտապես աջակցել է տվյալ հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորմանը՝ առաջնորդվելով միջազգային նորմերի սկզբունքներով: Գոյություն ունեն որոշակի միջազգային մեխանիզմներ, որոնց հիման վրա կարելի է խաղաղ ճանապարհով լուծել այդ հակամարտությունը»:

No comments: